Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հեղինակած գրքերը` հայերեն

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հեղինակած գրքերը` հայերեն
28.11.2012 | 16:32

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի` Հայաստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակում Երևան է ժամանելու Թուրքմենստանի մշակույթի նախարար Գունչա Մամեդովայի ղեկավարած 107 հոգուց բաղկացած մշակութային պատվիրակությունը:

Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:
Ծրագրի շրջանակում այսօր «Արամ Խաչատրյանի» մեծ համերգասրահում կներկայացվեն Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հեղինակած «Երկնային նժույգների թռիչքը», «Թուրքմենստան» և «Թուրքմենստանը` առողջարանային երկիր» գրքերի հայերեն թարգմանությունները:
Շնորհանդեսին հաջորդելու է հայ-թուրքմենական ազգային երգ-երաժշտության համերգը` Հայաստանի և Թուրքմենստանի արվեստի անվանի վարպետների մասնակցությամբ: Համերգասրահի ցուցասրահում զուգահեռաբար բացվելու է թուրքմենական ժողովրդական արվեստի գործերի, ազգային տարազների և Թուրքմենստանը ներկայացնող պաստառների ցուցահանդես:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ